ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների մասին

«Պետք է վերականգնել մամուլի ազատությունը»,- նշել է Դունյա Միյատովիչը:
dunia-miyatovich

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունչուի և երեք սյունակագիրների` Գյուրայ Օզի, Այդըն Էնգինի և Քադրի Գյուրսելի ձերբակալությունները: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Միյատովիչը շեշտել է, որ այդ ձերբակալությունները ևս մեկ հարված են մամուլի ազատությանը Թուրքիայում: «Իշխանությունները պետք է վերականգնեն մամուլի ազատությունը և պահպանեն ակտիվ ու բազմակարծություն ունեցող մեդիա դաշտը, այլ ոչ թե դրա դեմ քայլեր ձեռնարկեն»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ին խուզարկություններ են անցկացրել թերթի մի շարք լրագրողների տներում ևս, Հիքմեթ Չեթինքայայի, Մուսա Քարթի և թերթի խորհրդի նախագահ Աքըն Աթալայայի:

«Հակաահաբեկչական օրենսդրությունը և այլ իրավական ակտեր, որոնք օգտագործվում են լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու համար, մտահոգության առիթ են հանդիսանում և վերանայվեն»,- ասել է Դունյա Միյատովիչը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո փակվել են 125-ից ավելի լրատվամիջոցներ և ձերբակալվել են 120 լրագրողներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները