ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների դադարեցումը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ` Ուորլիքն ասել է...
eahk-minski-xumb

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հայտնել է, որ այցի հստակ ժամկետներ դեռևս չկան: Ուորլիքը հույս է հայտնել այցի շրջանակում հանդիպել երկու երկրի նախագահների հետ:

ԱՄՆ համանախագահը ողջունել է հաջորդ գագաթնաժողովն իրենց մոտ անցկացնելու Ֆրանսիայի առաջարկը:

«Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահներ, սերտորեն համագործակցում են միմյանց հետ միջնորդական ջանքերը շարունակելու նպատակով` ուղղված շարունակական խաղաղության հաստատմանը»,- ասել է Ուորլիքը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների դադարեցումը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ` Ուորլիքն ասել է. «Ես չունեմ լիազորություններ մեկնաբանելու Հայաստանի ընտրությունները: Սակայն կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը և մենք չենք կարծում, որ որևէ բան կփոխվի»:

*

*