Ալիեւն արդեն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Տարածաշրջանում իրենց այցը Բաքվից սկսած ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այսօր արդեն հանդիպել են...
aliev-handipum-eahk

Ադրբեջանական լրատվամջոցները հայտնում են, տարածաշրջանում իրենց այցը Բաքվից սկսած ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այսօր արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Քննարկվել է սահմանին վերջին օրերի իրադրությունը։

Համանախագահները ողջունել են հարադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Նրանք ընդգծել են, որ այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ավելի ակտիվ լինեն եւ հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:

Դեռ երեկ տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ համանախագահները սկսում են իրենց այցը տարածաշրջան, ընդ որում՝ սկզբնապես տեղեկություն կար, որ նրանք առաջին այցելելու են Ղարաբաղ։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այցը սկսվել է Բաքվից։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակն արդեն հայտնել է, որ նրանք Հայաստանում կլինեն ապրիլի 9-ին։

*

*