Խոշոր հրդեհ Դոնի Ռոստովում

Հրդեհաշիջմանը մասնակցում Է շուրջ 400 մարդ եւ 50 միավոր տեխնիկա:
rostov-hrdeh

Հոկտեմբերի 8-ին 2 խոշոր հրդեհն Է տեղի ունեցել Ռուսաստանի առեւտրական օբյեկտներում: Ցերեկն այրվում Էր Մոսկվայի «Սինդիկա» շինարարական առեւտրի կենտրոնը՝ ընդգրկելով 55 հազար քառ. մետր տարածք, իսկ ուշ երեկոյան Դոնի Ռոստովի «Վոստոչնի» խոշորագույն մեծածախ ապրանքային շուկան։

Հրդեհն ընդգրկել Է շուկայի 6 հազար քառ. մետր տարածք: Նախնական տվյալներով զոհեր ու տուժածներ չկան: Դոնի Ռոստովի շուկայում հրդեհի մասին հաղորդումն ստացվել Էր կիրակի ժամը 21:08-ին:

Այրվում Էր մոտավորապես 600 քառակուսի մետր մակերեսով առեւտրական տաղավարը, այնուհետեւ հրդեհը տարածվել Է մյուս տաղավարների վրա: Հրդեհաշիջմանը մասնակցում Է շուրջ 400 մարդ եւ 50 միավոր տեխնիկա: Ներկայում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները: Շուկայի տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված:

*

*