Սեյսուլանի մոտ դիտարկում անցկացնելու համար Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիք չի տալիս

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մոնիտորինգի իրականացման համար...
lxh-agn-seysulan-ditarkum-adrbejan-eahk

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մոնիտորինգի իրականացման համար Ադրբեջանը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ ԵԱՀԿ-ին չի տալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Սարգսյանը:

«Ապրիլի 6-ին մենք արդեն տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է ղարաբաղյան կողմին Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ ԼՂՀ Մարտակերտի  շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում դիտարկում անցկացնելու խնդրանքով: ԼՂՀ իշխանություններն անմիջապես տվել են իրենց համաձայնությունը՝ նշված տարածքում մշտադիտարկում անցկացնելու վերաբերյալ և վերահաստատել պատրաստակամությունը՝ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները մշտադիտարկման մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով:

Շփման գծում մշտադիտարկում իրականացվում է երկու կողմից՝ ԼՂՀ-ից և Ադրբեջանից համաձայնության և անվտանգության երաշխիքների տրամադրման պարագայում: Մենք մինչ այս պահը չունենք տեղեկատվություն ադրբեջանական կողմից դրական պատասխանի վերաբերյալ»,- հայտնել է Անի Սարգսյանը:

*

*