Թուրքիայի իշխանությունները Գյուլենին այժմ էլ կասկածում են Հրանտ Դինքի սպանության մեջ

86 կասկածյալներից 30-ն այս պահին կալանավորված են:
Dinq-spanutyun

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին ավարտվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, դատական գործում ներգրավված են 86 կասկածյալ, որոնցից 30-ն այս պահին կալանավորված են:

Կասկածյալների շարքում է նաև չափավոր իսլամի քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:

Որպես կասկածյալ են ներգրավված նաև հայտնի թուրք դատախազ Զեքերյա Օզը, ով փախուստի մեջ է, ինչպես նաև փակված հայտնի ընդդիմադիր «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլն:

Դատական նիստը շարունակվելու է այսօր:

*

*