Ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետը

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար:
dzerbakalutyun

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Օսման Բայդեմիրը:

Բայդեմիրից բացի Դիարբեքիրում ձերբակալվել է նաեւ քրդամետ կուսակցության եւս երկու պատգամավոր: Նրանք տարվել են դատարան` «Քրդստանի հասարակությունների միության» գործով ցուցմունք տալու:

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Քուրդ պատգամավորը հայտնի է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար: Տարիներ առաջ նա նաեւ Հայաստան էր այցելել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները