Դիարբեքիրում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կրկին բախում է եղել

Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենա են կիրառել:
diarbeqir-sur-vostikan-cucarar

Քրդաբնակ Դիարբեքիրում նախօրեին մի խումբ ցուցարարներ բախվել են ոստիկանների հետ: Հետեւելով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կոչին՝ ցուցարարները փորձել են երթով շարժվել դեպի Սուր շրջան, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերից պարետային ժամ է սահմանված՝ Թուրքիայի անվտանգության ուժերի եւ քուրդ զինյալների բախումների պատճառով:

Մարտի 2-ին էլ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի, դեպի Սուր ճանապարը փակ է բոլոր նրանց համար, ովքեր տեղի բնակիչ չեն:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենա են կիրառել: 33 մարդ բերման է ենթարիկվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դեմիրթաշի՝ դեպի Սուր քայլերթ իրականացնելու այս կոչն ահաբեկչական է որակել: Նա կոչ է արել երկրի դատախազներին համապատասխան գործողությւոններ ձեռնարկել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահի նկատմամբ՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի իր երկրում քաոս ստեղծել եւ խաթարել խաղաղությունը:

*

*