Թուրքական դատարանը դարձյալ չբավարարեց պաստոր Բրանսոնին ազատելու բողոքարկումը

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել Է տնային կալանքից ազատել
endryu-brnason

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել Է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:

Դա Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտի՝ պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն Էր: Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված պաստորին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել Է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Նա նշել Է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել Է Միացյալ Նահանգներից», ընդ որում, Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում Է»:

Նախօրյակին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող Է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: «Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել է նախարարը լրագրողներին։

*

*