Չավուշօղլուն հրաժարական կտա, եթե Ռուսաստանն ապացուցի Թուրքիայի կապն «ԻՊ»-ի հետ

Նախօրեին Վիեննայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հայտարարել էր, որ կան փաստեր, ըստ որոնց՝ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին...
chavushoghlu

Թուրքիայի արտգործնախարարը հրաժարական կտա, եթե Մոսկվան կարողանա ապացուցել Անկարայի կապն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ:

Նախօրեին Վիեննայում Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հայտարարել էր, որ կան փաստեր, ըստ որոնց՝ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին, նրանցից նավթ գնում: Ռուսաստանը բազմիցս է հանդես եկել նման հայտարարություններով, անգամ լուսանկարներ հրապարակել, որոնցում պատկերված են Սիրիայից Թուրքիայի տարածք մտնող «Իսլամական պետության» նավթի ցիստերները: Թուրքիան, սակայն, հերքում է այս մեղադրանքները:

Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Վիեննայում Լավրովին փորձառու դիվանագետ անվանելով, խնդրել է լուրջ չընդունել նման հերյուրանքները:

«Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե Դուք որեւէ ապացույց ներկայացնեք: Հակառակ դեպքում, ես Ձեզ հրավիրում եմ Անթալիա, որտեղ Դուք մինչեւ Ձեր կյանքի վերջ որպես հյուր կմնաք»,-ասել է Չավուշօղլուն Լավրովին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները