«Ես նաև Ադրբեջանի արտգործնախարարն եմ». Թուրքիայի արտգործնախարար — Երկիր Մեդիա

«Ես նաև Ադրբեջանի արտգործնախարարն եմ». Թուրքիայի արտգործնախարար

«...այս մասին գիտի իմ եղբայր Էլմար Մամեդյարովը»
chavushoghlu

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի արտգործնախարարն է: Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական DimTV-ին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական պետություններ են:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այն շարունակում է մնալ Թուրքիայի խնդիրը:

«Մենք միշտ հետաքրքրվում են Ադրբեջանի խնդիրներով: Ես նաև Ադրբեջանի արգործնախարարն եմ, և այս մասին գիտի իմ եղբայր Էլմար Մամեդյարովը:  Ես երբեմն կատակում եմ նրա հետ՝ ասելով, որ նա կարող է արձակուրդ գնալ, միևնույն է՝ ես աշխատում եմ: Եղբայրների հարաբերությունները պետք է հենց այդպես էլ լինեն»,- ասել է Չավուշօղլուն։

 

*

*