Բունդեսթագի բանաձեւին անդրադարձել են Մերկելն ու Էրդողանը

Երկու երկրների ղեկավարների արձագանքը չի ուշացել, ընդ որում, Էրդողանը խոսել է Քենիայում։
merkel-erdogan

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երկու երկրներին շատ բան է միավորում, նույնիսկ եթե որոշ հարցերում տարաձայնություններ կան։ Ե´վ ես, ե´ւ դաշնային կառավարությունը կցանկանայինք նպաստել, որ 101-ամյա վաղեմության իրադարձությունների հարցով Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկխոսությունը տեղի ունենա»,- ասել է Մերկելը :

«Վերջնական որոշման մասին կխոսենք Թուրքիա վերադարձիցս հետո»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ ամեն դեպքում այս բանաձեւը «լրջորեն» կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա:

*

*