C-400 զենիթահրթիռային համակարգերն արդեն Թուրքիայում են

C-400 -ները գնելու գործարքի պատճառով՝ սրվել էին Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Միացյալ Նահանգների հետ:
c-400

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ համակարգերն արդեն Անկարայում են՝ Մյուրթեդ ռազմաբազայում:

Հիշեցնենք, որ ռուսական C-400 -ները գնելու գործարքի պատճառով՝ սրվել էին Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Միացյալ Նահանգների հետ: Վաշինգտոնը պնդում էր, որ ռուսական սպառազինությունը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ եւ Անկարայից պահանջում էր հրաժարվել Մոսկվայի հետ դեռ 2017 թվականին կնքած գործարքից։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում էր, որ չի մատակարարի ամերիկյան F-35 կործանիչները, սակայն Թուրքիայի իշխանություններն անդրդվելի էին:

*

*