Ռուսական C-400 առաջին համակարգը Թուրքիա կարող է հասնել 2019 թ.-ին

Հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարարը
s-400

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային առաջին համակարգը կարող է հասնել 2019 թվականին:

Թուրքիան գործարքը ցանկանում է հասցնել վերջնակետին, թեև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պետր Պավելը նախազգուշացրել էր, որ այդ պարագայում Անկարան չի կարող ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգին:

C-400 զենիթահրթիռային համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, բալիստիկ թիրախներ՝ մինչև 60 կիլոմետր հեռավորության վրա։

*

*