Բունդեսթագը Ինջիրլիքի ռազմաբազայից զինվորներին հետ կանչելու որոշում է ընդունել

Առաջին անգամ Գերմանիան իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից:
bundestag-ceghaspanutyun-banadzev

Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել հետ կանչել զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում է Deustche Welle-ն, որոշման օգտին է քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա:

Ծրագրվում է մինչև սեպտեմբեր Ինջիրլիքում գտնվող 260 գերմանացի զինվորներին, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռները տեղափոխել Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող ռազմաբազա:

*

*