Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից

Քոնջան «հանցախմբի քարոզչություն» անելու մեղադրանքով դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:
besime-qonja

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Քոնջան «հանցախմբի քարոզչություն» անելու մեղադրանքով դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 2015 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ: Բեսիմե Քոնջայի՝ պատգամավորական մանդատից զրկվելու արդյունքում մեջլիսում կուսակցության պատգամավորների թիվը հասավ 54-ի:

Կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը և ևս յոթ պատգամավոր շարունակում են մնալ կալանքի տակ:

*

*