Բեռլինի զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի տաղավարը զայրացրել է ադրբեջանցիներին

Ադրբեջանցիները դրոշները պարզել էին ցուցահանդեսին մասնակցող Արցախի հանարապետության տաղավարի դիմաց:

Ադրբեջանցիները կրկին բողքում են: Այս անգամ հարթակը Բեռլինում անցկացվող «Միջազգային զբոսաշրջային բորսայի» ցուցահանդեսն է:

arcax-berlin-cucahandes-adrbejan-drosh

Ադրբեջանցիները դրոշները պարզել էին ցուցահանդեսին մասնակցող Արցախի հանարապետության տաղավարի դիմաց` փորձելով խանգարել աշխատանքը:

Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիվ սադրիչ գործողությունների են դիմել տաղավարի շուրջը, փորձելով նաև վնասել այն: Սակայն Արցախի տաղավարի շուրջ են հավաքվել նաև ցուցասրահում գտնվող Հայաստանի Հանրապետության տաղավարի մասնակիցներն` օգնելու արցախցիների անփորձանք ու խաղաղ աշխատանքին:

Քիչ անց ցուցահանդեսի անվտանգության ծառայությունը` անտեսելով  ցուցարարների դիմադրության փորձերը, նրանց դուրս է արել սրահից: Ցույցի ցրումից հետո Արցախի տաղավարը վերսկսել է իր արդյունավետ աշխատանքը:

Ինչպես միշտ, Ադրբեջանի գործողությունները էլ ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ, յուրօրինակ գովազդ հանդիսանալով Արցախի համար:

Արցախի հանրապետությունը միացել է Բեռլինում անցկացվող Միջազգային զբոսաշրջային բորսայի ցուցահանդեսին: Այն աշխարհում անցկացվող այս ոլորտի ամենախոշորն ցուցահանդեսն է:

Աշխարհի տարբեր երկրների տուրօպերատորներ, ավիաընկերություններ ու հյուրանոցներ տաղավարներում ներկայացնում են իրենց արտադրանքը եւ երկիրը:

«Միջազգային զբոսաշրջային բորսայի» ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի, Գերմանիայի մայրաքաղաքում:

*

*