Ջրհեղեղներ՝ Բաթումիում եւ Քոբուլեթիում — Երկիր Մեդիա

Ջրհեղեղներ՝ Բաթումիում եւ Քոբուլեթիում

Օգոստոսի 10-ի առավոտից գրեթե ողջ Աջարիայում տեղացող հորդառատ անձրեւները ...
jrhexex-ajaria2 (1)

Օգոստոսի 10-ի առավոտից գրեթե ողջ Աջարիայում տեղացող հորդառատ անձրեւները լուրջ խնդիրներ են ստեղծել տեղի բնակիչների եւ Վրաստանի այս ինքնավար հանրապետության սեւծովյան առողջավայրերում հանգստացող հյուրերի համար:

Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, ջրի հոսքերը ծածկել են ավտոմոբիլային ճանապարհները՝ սահմանափակելով տրանսպորտի երթեւեկությունն ինքնավարության տարածքում, հեղեղվել են Բաթումի, Քոբուլեթի եւ Մախինջաուրի ավանի փողոցները, տներն ու խանութները:

Անձրեւների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ Բաթումի-Քոբուլեթի կենտրոնական ավտոմայրուղում, որտեղ ավտոմոբիլային խցանումը ձգվում Է մի քանի կիլոմետր:

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ սաստիկ անձրեւի ու քամու պատճառով Քոբուլեթի մունիցիպալիտետի տասը գյուղ զրկվել է էլեկտրաէներգիայից

Եղանակը խնդիրներ Է ստեղծել նաեւ Աջարիայի հարեւան տարածաշրջաններում՝ Գուրիայում եւ Սամեգրելո-Զեմո Սվանեթում, որտեղ վարարած գետերի ջրերը հեղեղել են տները, բակերն ու տնամերձ հողամասերը։

*

*