Բաթումի լողափը տուժել Է ծովամրրիկից (տեսանյութ)

Վերջին երկու օրերին անբարենպաստ եղանակ Է Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում:
batumi-loxap-potori

Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով տուժել են Բաթումի առողջարանային քաղաքի լողափը եւ առափնյա գոտին: Sputnik-ի տեսանյութում ցուցադրված են տարերքի հետեւանքների կադրերը:

Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով, որի ուժը գերազանցում Է հինգ բալը, տուժել են Բաթումիի լողափը եւ առափնյա գոտին: Հուժկու քամին, հորդառատ անձրեւը եւ հսկայական ալիքները վնաս են հասցրել լողափի սրճարաններին եւ մի շարք այլ օբյեկտների, որոնք տեղավորված են ափի մերձակայքում:

Վերջին երկու օրերին անբարենպաստ եղանակ Է Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում: Հատկապես տուժել Է երկրի արեւմտյան մասը, որտեղ շարունակում են վերացնել տարերքի հետեւանքները:

*

*