Բաթումում անկագությունների համար բերման ենթարկված 40-ից 7-ին կալանավորել են

Ներկայում Բաթումում իրադրությունը հանգիստ Է։
batumi

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել Է, որ դատարանը վարչական կալանքի Է դատապարտել այն 40 անձանցից յոթին, որոնք բերման են ենթարկվել Բաթումում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ:

«Խստիվ պատժվելու Է յուրաքանչյուրը, ով մասնակցել Է դրանց: Կատարվում Է անձանց նույնականացում, քրեական գործ Է հարուցված եւ հետաքննություն Է սկսվել: Ներկայում յոթ մարդ Է ձերբակալված վարչական խախտման համար, բերման ենթարկված 40 անձանցից մնացածները ազատ են արձակվել ստորագրությամբ, սակայն նրանց նկատմամբ վարչական վարույթը դադարեցված չԷ, եւ նրանք անպայմանորեն կկանգնեն դատարանի առաջ: Անհրաժեշտ Է սպասել հետաքննության արդյունքներին»,-հայտարարել Է նախարարը վրացական Առաջին ալիքի եթերում:

Մարտի 11-ին Բաթումում պարեկային ոստիկանության աշխատակիցն ավտոմեքենայի վարորդին տուգանք Է նշանակել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Ականատեսներից ոմանք պնդում են, որ ոստիկանը նաեւ վիրավորանք Է հասցրել վարորդին: Վարորդին պաշտպանել են տեղացի բնակիչները, որոնք ծեծկռտոց են սարքել իրավապահների հետ: Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման Է ենթարկվել վեց մարդ: Միջադեպից քիչ անց բողոքի ակցիա Է սկսվել պարեկային ոստիկանության նորանշանակ պետ Մալխազ Բատիաշվիլիի պաշտոնաթողության պահանջով: Քաղաքում անցկացվել Է անկարգությունների մասնակիցների ձերբակալման գործողություն: ՆԳ նախարարության տվյալներով՝ բերման Է ենթարկվել 40 իրավախախտ:

Ներկայում Բաթումում իրադրությունը հանգիստ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*