Արտասահմանցի երաժիշտները հնարավոր է ընդգրվեն Բաքվի «սեւ ցուցակում»

Իտալիայից եւ Սլովենիայից Շուշի այցելած երաժիշտները հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում:
adrbejan-agn
Շուշիում ունեցած համերգի համար արտասահմանցի երաժիշտները  հնարավոր է ընդգրկվեն Բաքվի Արտաքին գործերի նախարարության «սեւ ցուցակ»: Այս դեպքում խոսքը Իտալիայից եւ Սլովենիայից Շուշի այցելած երաժիշտների մասին է:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ Իտալիայում եւ Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այդ երկրների երաժիշտների կողմից ապօրինի կերպով «ադրբեջանական օկուպացված տարածքներ» այցելելու հարցը: Այդ կապակցությամբ պաշտոնական հարցումներ կուղարկվեն համապատասխան կառույցներին:

*

*