Ազատություն ռադիոկայանը պահանջում է վերականգնել Բաքվի իր գրասենյակը

Ադրբեջանի տնտեսական դատարանը օգոստոսի 3-ին քննելու է հարկերից խուսափելու վերաբերյալ ռադիոյի դեմ առաջադրված մեղադրանքներով...
azatutyun-baqu

Ադրբեջանի տնտեսական դատարանը օգոստոսի 3-ին քննելու է հարկերից խուսափելու վերաբերյալ ռադիոյի դեմ առաջադրված մեղադրանքներով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության (Ազադլըգ ռադիո) հայտը:

Ինչպես հաղորդում է` վկայակոչելով azadlig.org կայքը, ռադիոյի կողմից այդ մասին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ հենց այդ մեղադրանքների հիման վրա է 2014 թվականի դեկտեմբերին Բաքվում փակվել ռադիոկայանի գրասենյակը:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթն առաջադրված մեղադրանքներն անվանել է «չհիմնավորված»` հայտարարելով, որ անհրաժեշտ է ապաշրջափակել Բաքվի գրասենյակի ձերբակալված բոլոր հաշիվները, աշխատակիցների անձնական հաշիվները, վերադարձնել առգրավված կնիքները եւ փաստաթղթերը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել Բաքվում ռադիոյի գործունեությունը վերականգնելու ուղղությամբ:

*

*