Իսլամն արգելում Է միջուկային զենքի ստեղծումը. այաթոլլա Խամենեի

«Այսօր միջուկային ռումբը սպառնալիք է խաղաղությանն ու մարդկությանը»
ayatolla-xameni

Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս կարծիքը հոկտեմբերի 9-ին հայտնել է Իրանի գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարող էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասացինք, որ, համաձայն իսլամի, դա արգելված է»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Խամենեին հավելել է, որ «դա վերաբերում է ինչպես ատոմային զենքի արտադրությանը, այնպես էլ պահելուն»:

«Այսօր միջուկային ռումբը սպառնալիք է խաղաղությանն ու մարդկությանը»,- ընդգծել է նա:

Սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, ուստի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլատրում է հսկողություն իրականացնել իր ատոմային օբյեկտների նկատմամբ:

*

*