Թուրքիայում անձրևանոցով հարվածել են վարորդին. ավտոբուսը վթարի է ենթարկվել

Ստամբուլում ավտոբուս է վթարի ենթարկվել:
avtobus

 

Ստամբուլում ավտոբուս է վթարի ենթարկվել: Այն դուրս է եկել իր ուղեգծից, հարվածել է երկհարկանի ավտոբուսի եւ ճզմել 3 մեքենա: Վիրավորվել է 11 մարդ, ներառյալ՝ ավտոբուսի վարորդը:

Եվ ահա, հայտնի են դարձել հանգամանքները՝ ուղեւորներից մեկի եւ վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ուղեւորն էլ հովանոցով հարվածել է ավտոբուսի վարորդի գլխին, նա էլ չի կարողացել կառավարել մեքենան: Վարորդին հովանոցով հարվածած մարդը ձերբակալվել է:

*

*