Մահացել Է Ավստրիայում Վրաստանի դեսպանը

Կոնստանտին Զալդաստանիշվիլին Ավստրիայում Վրաստանի դեսպանն Էր 2013 թվականի հունիսի 18-ից
despan-mah

Մահացել Է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Այդ մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն գրել Է Facebook-ի իր Էջում եւ ցավակցություն հայտնել դեսպանի ընտանիքին:

«Մահացել Է մեծ մարդ, դիվանագետ, պրոֆեսիոնալ եւ Վրաստանի պետական գործիչ Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Դա կորուստ Է մեր դիվանագիտության համար, սակայն նրա կողմից ձեռք բերված արդյունքները դեռ երկար կլինեն մեր երկրի զորության երաշխավորը»,-նշել Է Ջանելիձեն:

Կոնստանտին Զալդաստանիշվիլին Ավստրիայում Վրաստանի դեսպանն Էր 2013 թվականի հունիսի 18-ից եւ Վրաստանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում գտնվող մյուս միջազգային կազմակերպություններում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

*

*