Ադրբեջանը բողոք է ներկայացրել Associated Press-ին՝ Վիեննայի հանդիպման մասին նյութի առնչությամբ

Բողոքը Associated Press-ի պատրաստած՝ Վիեննայում նախագահների հանդիպման մասին նյութին է վերաբերում, որի մեջ «հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը...»
adrbejan-AGN-khosnak

Արբեջանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է հղել Associated Press գործակալությանը՝ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նյութի առնչությամբ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը:

«Մեր բողոքը Associated Press-ի պատրաստած՝ Վիեննայում նախագահների հանդիպման մասին նյութին է վերաբերում, որի մեջ հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք»,- ասել է նա։ Այինքն, ըստ Հաջիեւի, «Ադրբեջանին պատկանող ԼՂ-ի տարածքը 4400 քառակուսի կիլոմետր է»:

«Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքները 12 600 քառ. կիլոմետր են: Հայաստանի կողմից օկուպացված ընդհանուր տարածքը կազմում է 17 000 քառակուսի կիլոմետր, որը Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Հաջիեւը նաեւ դժգոհ է նաև, որ գործակալության նյութում օգտագործվել է dispute (վեճ) բառը, որը ըստ նրա, հակասում է կոնֆլիկտի էությանը, բացի դրանից, նրան դուր չի եկել, որ նյութում չի անտեսվել նաեւ հակամարտության կրոնական գործոնը։ Դրա համար ադրբեջանական կողմը գործակալությունից ճշտումներ է պահանջել։

 

*

*