Էրդողանը Մոսկվայում կհանդիպի Ասադի հետ

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ սիրիական պատվիրակությունը այցով գտնվել է Մոսկվայում:
bryusel-ahabekich-turqia-artaqsel-erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին Մոսկվայում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Այս մասին հայտնում է լիբանանյան As Sefir թերթը:

Ըստ թերթի` թուրքական եւ սիրիական նախագահների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ի եւ 22-ի միջեւ ընկած ժամանակահատվածում:

Լիբանանյան թերթը գրում է, որ Էրդողանի` օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ սիրիական պատվիրակությունը այցով գտնվել է Մոսկվայում:

Սանկտ Պետերբուրգում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Անկարան տրամագծորեն փոխել է Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում իր դիրքորոշումը: Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ Անկարան այլեւս չի պնդելու Բաշար Ասադի հրաժարականը եւ պատրաստակամություն է հայտնել աշխատել նրա հետ:

*

*