Արեւմուտքում ուսում ստացող թուրքերը վերադառնում են որպես լրտես․ Էրդողան

«Նրանք վերադառնում են որպես Արեւմուտքի մշակույթը կրողներ․․․»
erdoghan

Նյու Յորքում ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է, որ Արեւմուտքում ուսում ստացող երիտասարդ թուրքերը Թուրքիա են վերադառնում որպես լրտես:

«Նրանք վերադառնում են որպես Արեւմուտքի մշակույթը կրողներ՝ կորցնելով սեփական ինքնությունը: Հայրենիքում նրանց սպասում են, որպեսզի վերադառնան եւ լուծեն երկրի խնդիրները, իսկ նրանք վերադառնում են որպես Արեւմուտքի կամավոր լրտեսներ»,-ասել է Թուրքիայի նախագահը, որը նման հայտարարություն անելիս, կարծես թե, մոռացել է, որ իր 4 երեխաներից 3-ը կրթություն են ստացել Միացյալ Նահանգներում:

Էրդողանի վարչակազմի մի քանի բարձրաստիճան անդամներ նույնպես ուսանել են Արեւմուտքում:

*

*