Ուորլիք. Ալիեւը ցանկություն է հայտնել հանդիպել Սարգսյանին

Տարածաշրջանային այս այցի ժամանակ իրենք կկազմակերպում են նախագահների նոր հանդիպում:
uorliq

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են շարունակել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում լավ հնարավորություն է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ բանակցությունները Բաքվում և Երևանում»,- նշել է Ուորլիքը:

Համանախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան ակտիվորեն համագործակցում են հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

«Վերջերս Մոսկվայում մենք հանդիպել էինք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երեք համանախագահների մոտ նպատակը մեկն է` գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ»,- ասել է Ուորլիքը:

Նա հիշեցրել է ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումները` ընդգծելով, որ ԱՄՆ հանձնառությունը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ չպետք է կասկածի տակ դրվի:

Ուորլիքը հայտնել է նաև, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային այս այցի ժամանակ իրենք կկազմակերպեն նախագահների նոր հանդիպում:

Ադրբեջան այցելած համանախագահներն ավելի ուշ կժամանեն Հայաստան, ապա կլինենԼեռնային Ղարաբաղում:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները