Ադրբեջանը եւս մի զոհի մասին է հայտնել

Վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
adrbejan-pn

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն` Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ուշագրավ է, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը տարածելիս փորձել են կոծկել կատարվածը` հայտնելով, թե զինվորը մահացու վիրավորվել է փետրվարի 28-ին:

*

*