Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին (տեսանյութ)

Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո․․․
ara gyuler (1)

Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը։

Գյուլերի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:

Նրա մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո՝ ծածկված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ ու մտավորականներ։

*

*