Անթալիայում պայթյուն է որոտացել (Լուսանկարներ)

Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել:

Անթալիայում առևտրաարդյունաբերական պալատի մոտ հոկտեմբերի 25-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` նշելով, որ դեռևս հայտնի չէ պայթյունի պատճառը:

Դեպքի վայր են եկել շտապօգնության մեքենաներ:

Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրաարդյունաբերական պալատի շենքի ավտոկայանման կետում:

Թուրքական «Դողան» գործակալության տվյալներով` դեպքի վայրում պայթած ավտոմեքենա և թեթև վնասվածքներ ստացած մարդիկ կան: Բացի այդ, պայթյունից վնասվել են 4 ավտոմեքենա և շրջակայքի շենքերը: Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել:

*

*