Ջրհեղեղ Անկարայում. կան զոհեր

2 ժամ տևած անձրևից հետո տներն ու ճանապարհները անցել են ջրի տակ
ankara-jrhexex

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ջրհեղեղների հետևանքով մեծ ավերածություններ են գրանցվել: Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հաղորդագրության` ջրհեղեղների հետևանքով 3 հոգի մահացել է. հաղորդում է t24.com.tr կայքը:

2 ժամ տևած անձրևից հետո տներն ու ճանապարհները անցել են ջրի տակ: Քաղաքացիները դույլերով դատարկում են իրենց տուն լցված ջուրը: Փոքր լճերի վերածված պողոտաներում և փողոցներում մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են մնացել:

turqia,-jrhexex

*

*