Անկարայի քաղաքապետը կոչ է արել աղոթել հանուն ԱՄՆ-ում փոթորիկների շարունակության

«Աստված, մեզ հետ կռվողներին տուր այնքան խնդիրներ...»
ankara-qaghaqapet

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում կոչ է արել բոլորին աղոթել «Հարվեյ» և «Իրմա» փոթորիկների օրինակով Միացյալ Նահանգներում նոր ավերածությունների առաջացման համար:

Գյոքչեքը գրել է. «ԱՄՆ-ում «Հարվեյ» և «Իրմա» փոթորիկների հասցրած վնասը կազմում է 290 մլրդ դոլար: Շարունակենք աղոթել. «Աստված, մեզ հետ կռվողներին տուր այնքան խնդիրներ, որ նրանք մոռանան մեր մասին»:

Հիշեցնենք, որ փոթորիկները Միացյալ Նահանգներում խլել են ավելի քան 100 մարդու կյանք, մեծ վնաս է կրել երկրի տնտեսությունը:

*

*