Էրդողանը հյուրընկալել է Պուտինին ու Ռոհանիին

Այսօր օրակարգի գլխավոր հարցը Իդլիբում ստեղծված իրավիճակին է առնչվում:
erdoghan-putin-rohani

Թուրքիայի նախագահն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի եւ Իրանի իր պաշտոնակիցներին: Անկարայում անցկացվում է Սիրիայի հարցով թուրք-ռուս-իրանական 5-րդ եռակողմ գագաթաժողովը: Կողմերն այս ձեւաչափով հանդիպումները սկսել են 2 տարի առաջ:

Այսօր օրակարգի գլխավոր հարցը Իդլիբում ստեղծված իրավիճակին է առնչվում:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական բանակը, Ռուսաստանի աջակցությամբ, մարտական լայնածավալ գործողություններ է իրականացնում՝ սիրիական նահանգն ազատագրելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում, ասել է, որ այսօրվա հանդիպման առաջնային նպատակը փախստականների հոսքը կանգնեցնել է:

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայում ներկայում ապաստանում է արդեն ավելի քան 3.5 միլիոն սիրիացի փախստական: Մինչ բուն գագաթաժողովի մեկնարկը Էրդողանը Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումներ է անցկացրել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները