Անկարայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության անունով փողոց կկոչվի

Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան հայտնել է․․․
dzitenu-jyugh

Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան  հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցը անվանափոխվելու է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ»  ռազմական գործողության անունով:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Անկարայի Նեվզաթ Թանդօղանի պողոտայի անունը «Ձիթենու ճյուղ»-ով փոխարինելու վերաբերյալ առաջարկություն ենք ստորագրել: Այս երեկո առաջարկությունը կներկայացնենք ավագանու քվեարկությանը: Թող բարին լինի, մեր սուրբ նահատակների հոգին թող լուսավորվի»,- իր թվիթերյան էջում գրել է  Թունան:

*

*