Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փակվել է

Դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։
ankara-amn-despanatun

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը այսօր` մարտի 5-ին, փակ կլինի՝ ահաբեկչության մեծ հավանականության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դեսպանատան տարածած հաղորդագրությանը:

Դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին՝ աշխատել հեռու մնալ դեսպանատան շենքից ու դրա շրջակայքից, ինչպես նաև՝ զգոնություն ցուցաբերել երկրում զբոսաշրջային մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում և զվարճանքի այլ վայրերում գտնվելու ընթացքում:

Հաղորդվում է, որ դեսպանատունը աշխատանքները վերսկսելու դեպքում կտեղեկացնի այդ մասին, իսկ մինչ այդ ծառայություններ կմատուցի միայն արտակարգ իրավիճակների դեպքում։

Ի դեպ, այսօր Անկարայում հատուկ գործողություն է ընթանում «Իսլամական պետության» խմբավորման հավանական անդամներին ու աջակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Կան տասնյակ ձերբակալվածներ։

*

*