Անկարայում ԱՄՆ դեսպանատունը եւս մի օր փակ կլինի

Դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է․․․
turqia-amn-despanatun

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որն ավելի վաղ հայտարարել էր միայն մեկ օրով աշխատանքները դադարեցնելու մասին, մարտի 6-ին ևս փակ կլինի. պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են:

Դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ առկա վտանգի անցնելուն պես իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:

Հիշեցնենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքները մարտի 5-ից:

*

*