Անի այցելած թուրք ուսանողները «Բարով եք եկել Հայաստան» SMS են ստացել. Թուրքիայում սկանդալ է

Հաղորդագրություն են ստացել ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգում գտնվող պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողները, ինչը մեծ իրարանցում է առաջացրել։
ani

«Բարով եք եկել Հայաստան». այսպիսի հաղորդագրություն են ստացել ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգում գտնվող պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողները, ինչը մեծ իրարանցում է առաջացրել վերջիններիս դասախոսների շրջանում:

Թուրքական «Միլլիյեթ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության եւ պատմության ֆակուլտետի դասախոս, «Ցեղասպանության չհիմնավորված մեղադրանքների դեմ պայքարի» միության նախագահ Սավաշ Էյիլմեզը:

«Այսինքն՝ միջազգային GSM թվային բջջային օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններում եւ այդպիսով իրականացրել է հայերի երազանքը: Այն պարագայում, երբ մենք տարիներ շարունակ մեր ամբողջ ներուժով պայքարում ենք, որպեսզի պատմենք աշխարհին, թե ինչ անարդարության ենք ենթարկվում Հայկական խնդրի հարցում, մեր իսկ երկրում նման իրավիճակի հանդիպելը մեզ շատ տխրեցրել եւ զարմացրել է»,- ասել է դասախոսը՝ շեշտելով, որ իրենց բողոքը ներկայացնելու են դատախազություն:

*

*