ԱՄՆ-ն անարձագանք չի թողնի Իրանի գործողությունները

Փաուերն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը պրովոկացիոն եւ ապակայունացնող քայլ է որակել:

Միացյալ Նահանգները մարտի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կբարձրացնի Իրանի՝ բալիստիկ հրթիռների փորձարկեու հարցը:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ հավելելով, որ Վաշինգտոնը նաեւ պատրաստվում է միակողմանի պատասխան տալ Թեհրանի գործողություններին: Նա Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը պրովոկացիոն եւ ապակայունացնող քայլ է որակել:

Թեհրանը հայտարարում է, որ իր հիթիռային փորձարկումներով ցանկանում է ցուցադրել ցանկացած վտանգին դիմակայելու ունակությունը:

*

*