ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան չկարողացան անկարգություններ հրահրել Իրանում. Խամենեի — Երկիր Մեդիա

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան չկարողացան անկարգություններ հրահրել Իրանում. Խամենեի

Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքներում իրենց դժգոհություն Էին հայտնում գների աճից:
ali-xamenei

ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Կում քաղաքում: Նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:

«Մեր թշնամիներն արդեն գրեթե 40 տարի (1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր) փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում: Մեր ժողովուրդը մշտապես միասնականություն Է դրսեւորում եւ դիմադրություն ցույց տալիս թշնամիներին: ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց եւ չի հաջողվի մեզ կոտրել»,- ասել Է Խամենեին:

Իրանում բողոքի ակցիաներն սկսվել Էին դեկտեմբերի 28-ին: Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքներում իրենց դժգոհություն Էին հայտնում գների աճից:

Հունվարի 3-ին «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել Է հանրապետությունում անկարգությունների ավարտվելու եւ խռովարարների պարտության մասին: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ամբողջ երկրում ակցիաներին մասնակցել Է ոչ ավելի, քան 15 հազար մարդ։

*

*