Էրդողան. «ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Գյուլենի միջեւ»

ԱՄՆ-ը բավարարված չէ ապստամբության նախապատրաստմանը Գյուլենի մասնակցության մասին ներկայացված ապացույցներով եւ հակված է նրա արտահանձնման մերժմանը:

ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի հետ հարաբերությունների եւ ընդդիմադիր իսլամ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության աջակցության միջեւ, ում Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման կազմակերպման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ռուսաստանից վերադառնալուց հետո նախագահական պալատի դիմացի այգում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

«Վաղ թե ուշ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարել՝ կամ Թուրքիան, կա′մ գյուլենական կազմակերպությունը: Կա′մ հեղաշրջումներ պլանավորող ահաբեկչական FETO-ն, կա′մ դեմոկրատական Թուրքիան: Նրանց հարկ կլինի ընտրություն կատարել»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 4-ին The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը բավարարված չէ ապստամբության նախապատրաստմանը Գյուլենի մասնակցության մասին ներկայացված ապացույցներով եւ հակված է նրա արտահանձնման մերժմանը:

Բացի դրանից՝ Վաշինգտոնը կասկածում է, որ հայրենիքում քարոզչին սպասվում է արդար եւ անկողմնակալ դատ:

*

*