Չավուշօղլուն սպառնացել է Միացյալ Նահանգներին

«Մենք մի քանի անգամ տեսել ենք, որ ամերիկացիներն իրենց խոստումները չեն կատարում»
chavushoghlu-lxh

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել է Միացյալ Նահանգներին նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Մասնավորապես, նա ասել է, որ եթե ի կատար չածվի մոտ մեկ տարի առաջ ձեռք բերված երկկողմ համաձայնությունը Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցում, ապա հնարավոր է՝ երկրի զինուժը ռազմական գործողություն սկսի այնտեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Վերջին ժամանակներս այդ հարցում ձգձգումներ են նկատվում, իսկ մենք մի քանի անգամ տեսել ենք, որ ամերիկացիներն իրենց խոստումները չեն կատարում»,-ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ անցած տարի հունիսին Վաշինգտոնում Չավուշօղլուն համաձայնության էր եկել ամերիկյան կողմի հետ ճանապարհային քարտեզի շուրջ: Որոշվել էր քրդերին դուրս մղել Մանբիչից եւ նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Սիրիայի հյուսիսում պետք է ստեղծվեր նաեւ անվտանգության գոտի, որը կվերահսկեր Թուրքիան՝ չեզոքացնելու համար քրդական վտանգը:

*

*