Ալիեւի «անակնկալ» հաղթանակը

Ալիևը ստացել է ձայների 86 տոկոսը:
aliev (1)

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:

3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը ստացել է ձայների 86 տոկոսը:

Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական  փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձել է 7 տարի։

*

*