Մինսկի Անկախության պալատում կայացել է Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հանդիպումը

Ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ կա Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ․․․
aliev-lukashenko (1)

Մինսկի Անկախության պալատում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, որը Ադրբեջանի նախագահը քաղաքական կարեւոր փաստաթուղթ է որակել: Այնտեղ կա նաեւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Կողմերն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ խաղաղ կարգավորման կարեւորությունը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ պետությունների ինքնիշխան հավասարության, սահմանների անխախտելիության, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներին նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ԵԱՀԿ որոշումներին»:

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Բելառուսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում դրսեւորած դիրքորոշման համար: Բանակցություններից հետո Ալիեւը հայտարարել է նաեւ, որ Բելառուսն ու Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են պատրաստում:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*