Ահմադինեժադին արգելել են պայքարել նախագահի պաշտոնի համար

Ցուցակում ընդամենը վեց թեկնածու է ընդգրկվել, այդ թվում՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին ...
iran-yntrutyun

 

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին արգելեցին եւս մեկ անգամ պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար: Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցանկը, որոնց թույլատրվում է մասնակցել նախագահական ընտրություններին: Ցուցակում ընդամենը վեց թեկնածու է ընդգրկվել, այդ թվում՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին եւ կոշտ ուղեգծի կողմնակից Սայեդ Իբրահիմ Ռայիսին:

Ավելի քան 1600 մարդ էր գրանցվել՝ որպես նախագահի թեկնածու, այդ թվում՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որին, ի դեպ, երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին արգելել էր առաջադրվել:

Թեկնածուների գրանցումից հետո Իրանի Սահմանադրական պահապանների խորհուրդն ուսումնասիրել է ու հաստատել նախագահի պաշտոնի համար պայքարողների վերջնական ցանկը:

Մեր հարավային հարեւան երկրում նախագահ կընտրեն մայիսի 19-ին:

*

*