Թուրք գրող Ահմեթ Ալթան եւ Նազլի Իլիչաքն ազատ են արձակվել

Նրանք մեղադրվում էին գյուլենական շարժմանը եւ 2016թ. ռազմական հեղաշրջմանն աջակցելու համար:
turq-grox-ahmet (1)

Թուրքական դատարանի վճռմամբ՝ ազատ են արձակվել արդեն մոտ 4 տարի բանտարկության մեջ գտնվող հայտնի գրող, «Թարաֆ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, ինչպես նաեւ սյունակագիր Նազլի Իլիչաքը:

Ալթանը դատապարտվել էր 10 տարի 6 ամիս, իսկ Իլիչաքը գրեթե 9 տարի ազատազրկման:

Նրանք երկուսն էլ մեղադրվում էին գյուլենական շարժմանը եւ 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու համար: Ալթանի եղբայրը՝ ակադեմիկոս Մեհմեթ Ալթանն արդարացվել է այս գործով:

*

*