«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երեւան չվերթը

Կանխատեսվում է, որ Մոսկվայում այսօր կտեղա այս ամսվա ձյան նորմայի 15 տոկոսը։
aeroflot-dzyunb

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն դեկտեմբերի 4-ին չեղյալ է հայտարարել մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանից Երևան կատարվելիք չվերթը: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են: Կանխատեսվում է, որ Մոսկվայում այսօր կտեղա այս ամսվա ձյան նորմայի 15 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, չեղյալ է հայտարարվել միջազգային 60 եւ հետաձգվել 35 չվերթ: «Աէրոֆլոտ»-ը Երևանից բացի  չեղարկել է նաև դեպի Վարշավա, Բեռլին, Վենետիկ, Հռոմ, Հելսինկի չվերթերը:

*

*