Բաքվում ադրբեջանցին խաղալիք ատրճանակով հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա

Դեսպանատան ահաբեկված աշխատակիցները ոստիկանություն են կանչել
amn

Ադրբեջանի Սումգայիթի շրջանի բնակիչ, 1983 թ-ին ծնված Գուլիև Վիդադի Իսմաըիլօղլուն դեկտեմբերի 24-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հարձակվել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա և ահաբեկել դեսպանատան աշխատակիցներին:

Այս մասին«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «sputnik.az»-ը:

Դեսպանատան ահաբեկված աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Ոստիկանությունը վնասազերծել է Գուլիև Վիդադի Իսմայիլօղլուին և պարզվել է, որ նրա ձեռքի ատրճանակը խաղալիք է, իսկ Գուլիևը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ոստիկանների հարցին, թե ինչու է Սումգայիթի քաղաքացին թիրախավորել հենց ամերիկյան դեսպանատունը, Գուլիևը չի կարողացել պատասխանել:

*

*