Գերեվարված ադրբեջանցու մայրը պնդում է՝ որդին պայմանագրային զինծառայող է (տեսանյութ) — Երկիր Մեդիա

Գերեվարված ադրբեջանցու մայրը պնդում է՝ որդին պայմանագրային զինծառայող է (տեսանյութ)

Զինծառայողի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ գերի ընկածն Ադրբեջանի բանակի զինծառայող չէ: Այս մասին տեսանյութ է տարածել Istipress.com-ը:

Տեսանյութում մայրը ներկայացրել է, որ գերեվարված Էլնուր Հուսեյնզադեն ռազմական ծառայության ավարտից չորս ամիս հետո վերադարձել է բանակ պայմանագրային զինծառայողի կարգավիճակով:

Վերջին անգամ նա տանն է եղել դիվերսիոն փորձի նախօրեի երեկոյան:

1. — (մայրը). Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել էր տուն և չէր աշխատում: Չորս ամիս է, ինչ կամավոր ընդունվել է ծառայության: Երեկ գիշերը (01.02.2017թ.) զարգահարել են ինձ զորամասից ժամը 01:30 սահմաններում և ասել, որ զորամաս չի եկել: Ես էլ ասացի, որ եկել է զորամաս, ոնց թե չի եկել: Այնուհետև ասացին, չէ՝ չի եկել: Հետո էլ, թե գերի է ընկել, ես էլ ասացի որտեղից գիտես դու դա: Ասաց, որ համացանցում է գրված: Ես էլ ասացի՝ համացանցում գրված է, քո զինվորն է, քո մոտ է լինում, դու պետք է իմանաս՝ ուր է գնացել, որտեղից է գալիս: Գիշերվանից որևէ նորություն չկա:
2. — (լրագրող). Իսկ հայրը որտեղ է:
1. – Հայրը գնացել է զորամաս:
3. – (հավանական է տատիկը) երեկ (01.02.2017թ.) ժամը տասին ասաց գնում են զորամաս:
4. – (կողքից խոսացող կնոջ ձայն). երեկ այստեղ է եղել, գիշերը մնացել է, իսկ հաջորդ օրը առավոտյան գնացել:
1. — Երեկ չէ անցած օրը երեկոյան եկավ մեր տուն գիշերը մնաց, և առավոտյան գնաց զորամաս:

*

*